ԺՊԻՏԻ և ԾԻԾԱՂԻ ԿԱԽԱՐԴԱՆՔԸ

Բոբը շուրջը նայեց ու հայացքով հանդիպեց համակրելի սևահեր աղջկա։ Բոբը չսկսեց երկար-բարակ մտածել, հատեց սենյակն ու զրույց սկսեց։ Պարզվեց, աղջիկն այդքան էլ խոսքաշատ չէր, բայց շարունակում էր ժպտալ։ Բոբը ուրիշ թեմայի շուրջ սկսեց խոսել։Բայց այդ պահին թիկունքից մոտեցավ նրա նախկին ընկերուհին և շշնջաց․ «Բոբ, թող նրան ․․․ նա քեզ տգետի մեկն է համարում»։ Բոբը քարացավ։ Բայց ախր աղջիկը ժպտում է իրեն։ Տղամարդկանց մեծամասնության պես Բոբը ևս չէր հասկանում կնոջ`սեղմված շուրթերով ժպիտի բացասական նշանակությունը, երբ ատամները չեն երևում:

Անկեղծ, ոչ շինծու ժպիտի ժամանակ աչքերի անկյուններում կնճիռներ են գոյանում։ Իսկ Ոչ անկեղծի դեպքում միայն շրթունքներով են ժպտում

Անկեղծ ժպիտներն անգիտակցորեն են առաջանում։ Դրանք ավտոմատիկ բնույթ ունեն։ Երբ դուք հաճույք եք զգում ուղեղի անյ մասում, որը հույզեր է առաջացնում, ազդանշան է առաջանում։ Հենց այդ ազդանշանն էլ բերանի, այտերի և աչքերի մկաններին ստիպում է շարճվել։ Մարդու մոտ ավտոմասիկորեն բարձրանում են շուրթերի անկյունները, մեծանում այտերը, նեղանում են աչքերը և թեթևակի ցած են իջնում հոնքերը

Կեղծ ժպիտ: Անկեղծ ժպիտ (Դուխենի ժպիտ)

Լուսանկարիչները սովորաբար հաճախորդներին խնդրում են արտաբերել «Chees» բառը,քանի որ դա անելիս սկսում են շարժվել բերանի անկյունները կառավարող մկանները։ Բայց դրա արդյունքում ժպիտը շինծու է ստացվում, իսկ լուսանկարն ընկալվում է որպես ոչ անկեղծ։

Աչքերի շուրջ կնճիռները կարող են հայտնվել նաև միայնգամյան ակտիվ ոչ անկեղծ ժպիտի դեպքում։ Այդ ժամանակ այտերը մեծանում են տպավորություն է ստեղծվում, թե աչքերը նեղացել են և ժպիտն անկեղծ է։ Սակայն միշտ գոյություն ունեն այլ ազդանշաններ, որոնք մատնում են մարդու ոչ անկեղծ լինելը։Անկեղծ Ժպիտի ժամանակ այն մասը, որը գտնվում է հոնքի և թարթիչի միջև (աչքը ծածկող ծալքը), շարժվում է դեպի ներքև, իսկ հենքերի եզրերը փոքր-ինչ ցած են իջնում։

Ara Renklere Gerek Yok! Siyah Beyaz Fotoğrafları ile 30 Yabancı ...

հեղինակ՝մարմնի շարժումների եզուն գիրք

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով