ՀԱՎԵՍ ՉՈՒՆԵ՞Ս,ԻՄԱՑԻ՛Ր 2 ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Երբեմն հավես չունենալը կամ ծուլությունը մեզ այն աստիճան է համակում, որ ծուլանում ենք անգամ տեղերից շարժվել

Այս աստիճան ծուլանալն, ակնհայտորեն, հոգնածության արդյունք է։Ծուլոթյունը օրգանիզմի ուժերը խնայելու և պահպանելու պահանջմունքն է։ Այն թույլ չի տալիս հավելյալ եռանդ ծախսել, որով մեր ֆիզիոլոգիական և հոգեկան մեխանիզմները փրկում է լիակատար հյուծումից։

ԱՀԱ ՀԱՎԵՍ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ

Որպեսզի կարողանանք խուսափել կամ հաղթահարել մեկ բառով ասած «հավես չունեմ»-ը, պետք է քննենք ֆիզիոլոգիական և հոգեբանական պատճառները

ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ

Երբ պարզվում է, որ ֆիզիոլոգիական բնույթ է ձեր մոտ, պետք է հանգստանալ ֆիզիկապես (լավ քնեք, սնվեք և այլն), ուշադրություն դարձրեք թե ինչպիսի ինֆորմացիոն դաշտերում եք գտնվում, օրինակ՝ եթե սոցիալական ցանցերում սկսում եք հետևել նորություններին, միայն ահավոր դեպքերին, վթարներին․․․ պարզ է, որ կխլի մեր ուժերը։ Հուզական առումով հոգ տարեք ձեր մասին օրինակ՝ հաճախ ձեր մտերիմ ընկերների հետ։

Does laziness run in your family? Study suggests it could be ...

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ-երբ սկսել չի հաջողվում։

Դուք պատրաստ եք ոտքով մի քանի կիլոմետր ճանապարհ անցնել, բայց կա կոնգրետ մի գործ, որ չի ստացվում սկսել։ Ինչ անել, պետք է պարզել ձերն է արդյո՞ք այդ նպատակը, վառ հուզական արձագանք առաջացնու՞մ է թե ոչ։ Չմոռանանք, որ հույզերը այն «վառելիքն» են, առանց որի հնարավոր չէ գործն ավարտել։

Կամ գործը\նպատակը ձեզ թվում են մեծ։ Սա այն դեպքն է, որ լավ չենք պատկերացնում, չգիտենք թե ինչ պետք է անենք, ինչ չէ, օրինակ՝ եթե արդեն 15 տարի է աշխատում ենք գրասենյակում ու հանկարծ որոշում ենք դառնալ օդաչու, այս դեպքում ձախ կիսագունդը չի հավատում։ Մեր ուղեղը չի կարող բաժանել իրատեսական մասերի, այսինքն գործելու հստակ նպատակ չկա։

Փորձեք գտնել խորքային պատճառները և այդ ժամանակ կհասկանաք ինքներդ ձեզ։ Հավանեցի՞ր նյութը, կիսվի՛ր ըկերներիդ հետ։

Աղբյուր՝ Հրաչյա Ամիրյան «ինքնակետման արվեստը»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով