ՈւՆԵՔ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐ և ՉԳԻՏԵ՞Ք ՈՐՏԵՂԻՑ ՍԿՍԵԼ, Canvas ԲԻԶՆԵՍ ՄՈԴԵԼԸ ԱՅՆ Է ԻՆՉ ՊԵՏՔ Է ՁԵԶ
Այն ռազմավարական կառավարման մոդել է, որն օգնում է ձեռնարկություններին, բիզնեսներին մշակել իրենց բիզնես մոդելը առավել հեշտ և արդյունավետ տարբերակով:
9 հիմնական կետերի միջոցով` պատասխանելով յուրաքանչյուր կետին հատուկ հարցերի, կարելի է ստանալ հակիրճ բիզնես պլան բազմաէջանոց պլանի փոխարեն:

1) Հաճախորդների սեգմենտավորում
Հաճախորդները ցանկացած բիզնես գործունեության հիմքն են: Այս կետում պետք է հստակեցնել ձեր հաճախորդների սեգմենտը: Ո՞վքեր են նրանք, ի՞նչ են ակնկալում նրանք ընկերությունից և ի՞նչն նրանց պիտի ստիպի ընտրել հենց ձեզ:
Այստեղ տեղին է հիշել Պարետոյի օրենքը, ըստ որի գնորդների միայն 20%-ը ապահովում է շահույթի 80%-ը: Այս մոդելը կօգնի ճիշտ թիրախավորել լսարանը, ստանալ ձեր գնորդի կերպարը , գտնել այդ 20%-ին: Այս որոշման կայացումից հետո միայն կարող եք մշակել բիզնես մոդելի հետագա փուլերը:
2) Արժեքավոր առաջարկ (Value Proposition)
Արժեքավոր առաջարկը այն օգուտներն ու լուծումներն են, որոնք Դուք կարող եք տրամադրել հաճախորդներին:
Այս բլոկում ունենալով հետևյալ հարցերի պատասխաններն` դուք կարող եք բարելավել Ձեր ընկերության կողմից տրամադրվող առաջարկի արժեքը` Ի ՞նչ արժեք տրամադրել հաճախորդներին:
Հաճախորդների ո՞ր խնդիրները պետք է օգնել լուծել:
Հաճախորդների ո՞ր պահանջմունքներն է
ընկերությունը բավարարում:
3) Տեղաբաշխման ուղիներ
Կոմունիկացիան, տեղաբաշխումն ու վաճառքի ուղիները հաճախորդի հետ շփման հիմնական ձևերն են: Այս ուղիների գրագետ կառավարումը դրական ազդեցություն կունենա բիզնեսի գործունեության վրա: Սրանք այն ուղիներն ու մեթոդներն են, որոնց միոցով կապ ենք հաստատում հաճախորդի հետ: Պետք է հաշվի առնել յուրաքանչյուր քայլ` տեղեկատվության տրամադրում, շփում, համոզում, գովազդ, վաճառք և այլն: Ոլորտից կախված կոմունիկացիոն քայլերն ու հերթականությունը տարբերվում են:
Տեղաբաշխման ուղիների տեսակներն են՝ վաճառք վեբ կայքի միջոցով, մեծածախ վաճառք, վաճառք սեփական ցանցով և այլն:
4) Հաճախորդների հետ հարաբերություններ
Հիշում եք չէ՞ այն 20 տոկոս հաճախորդներին, հենց իրենց հետ էլ երկարատև հարաբերություններ պետք է ստեղծել և պահպանել: Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգը (CRM) իրենից ներկայացնում է տեղեկատվության հետ աշխատող գործիքների համալիր, որը թույլ է տալիս ավտոմատացնել, օպտիմալացնել և մեծացնել բիզնես-գրծընթացների արդյունավետությունը:
5) Եկամտային հոսքեր
Բիզնես մոդելի այս մասում եկամուտներն են, որոնք Դուք ստանում եք յուրաքանչյուր սեգմենտից: Օրինակ` ֆիքսված եկամուտներ, վաճառքից եկամուտներ, վարձավճարներ և այլն: Չմոռանաք նշել յուրաքանչյուր հոսքի բնութագիրը և նրա բաժինը ընդհանուր մեջ:
6)Ծախսերի կառավարում
Արժեքավոր առաջարկի ստեղծումը, հաճախորդների հետ հարաբերությունները և եկամտի ստացումը որոշակի ծախսեր են պահանջում: Նմանատիպ ծախսերը կարելի է համեմատաբար հեշտ հաշվարկել կազմակերպության հիմնական ռեսուրսները, գործողությունները և համագործակցությունները պարզելու դեպքում: Ինչպես նաև պետք է պարզել, թե որոնք են ամենակարևոր ծախսերը Ձեր բիզնեսի համար և որ հիմնական ռեսուրսներն ու գործողություններն են համեմատաբար ավելի թանկ: Այս ամենը վերլուծելը անշուշտ կօգնի Ձեզ ճիշտ կառավարել ընկերության ծախսերը
7) Հիմնական ռեսուրսներ
Յուրաքանչյուր բիզնես մոդել պահանջում է որոշակի հիմանական ռեսուրսներ: Այդ ռեսուրսները թույլ են տալիս ստեղծել և տրամադրել արժեքավոր առաջարկ, պահպանել հարաբերություններ հաճախորդների հետ և ստեղծել շահույթ:
Կազմակերպության ռեսուրսները տարբեր են. ֆիզիկական, ֆինանսական, մտավոր և մարդկային:
8) Հիմնական գործողություններ
Բիզնես իրականացնելու համար անհրաժեշտ է դաշնակիցներ ունենալ: Այս դաշնակիցները կարող են լինել գործընկերների / գործընկերների շարք (գործընկերների լավ ցանցը կարող է օգնել մեզ ավելի արագ ստանալ հաճախորդին, ապահովել նրանց հեղինակությունը եւ փորձը) եւ մատակարարները (նրանք, ովքեր մեզ տրամադրում են հիմնական ռեսուրսներ, որպեսզի կարողանան առաջարկել ծառայություններ / վերջնական արտադրանք):
9) Հիմնական գործընկերներ
Այստեղ պետք է նշել այն գործընկերներին, առանց որոնց ձեր ընկերությունը չի կարող գոյություն ունենալ: Օրինակ ՝ մատակարարներ, վաճառողներ, , խորհրդատուներ, միջնորդներ և այլն:
Համագործակցելով նախապես որոշակի հատկանիշների հիման վրա ընտրված կազմակերպությունների հետ, հնարավորություն կունենաք օպտիմալացնել Ձեր բիզնես մոդելը, նվազեցնեք ռիսկերը և ձեռք բերեք անհրաժեշտ ռեսուրսները ձեզ հարմար պայմաններով:
Ծանո՞թ էիք այս մոդելին։ Կիսվի՛ր ընկերներիդ հետ